Երբ եւ ինչպես է սկզբնավորվել ջազը Խորհրդային Միությունում

Խորհրդային ջազի պատմությունը սկսվում է 20-րդ դարի 20-ական թվականներից, իսկ ավելի կոնկրետ՝ 1922 թվականին, երբ Մոսկվայում կազմավորվել է առաջին ջազ անսամբլը, կամ ինչպես այն ժամանակ էր անվանվում՝ «ջազ-բենդը»։ Առաջին ելույթն անսամբլն ունեցել է 22 թվականի հոկտեմբերին՝ Թատերական արվեստի Պետական ինստիտուտի Մեծ դահլիճում։ Առաջին բեմելը պսակվել է մեծ հաջողությամբ։ Այդ ընթացքում այն ժամանակներում հայտնի բանաստեղծ Վալենտին Պարնախը հրապարակում է մի քանի հոդվածներ ջազզի մասին եւ փաստացի դառնում է առաջինը, որ ջազի հանդեպ հանրային ուշադրության է արժանացնում։ Այդ ժամանակներում ջազի ճանաչման համար մեծ է եղել Լեոնիդ Վարախովսկու եւ Յուլի Մեյտուսի ներդրումը։ Նրանցից առաջինը Մոսկվայում է գործել, երկրորդը Խարկովում։ Նրանք կազմակերպել են ջազային համույթներ։ Խորհրդային Միությունում ջազն այդպիսով իր առաջին քայլերն էր անում։ Դրա համար էլ պատահական չէ, որ այդ ժամանակներում եղած ջազ համույթների երգացանկերը պատահական բնույթ են կրել եւ հիմնականում ընդօրինակել են այն, ինչ լսել են 1926 թվականին ԽՍՀՄ-ում համերային շրջայց ունեցած ամերիկյան ջազ համույթների կատարումներից։ Ի դեպ, այդ համույթների կատարումները խորհրդային երաժշտասեր հասարակության մեջ մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Սկսվում է թեժ բանավեճ ջազի վերաբերյալ, որը Խորհրդային Միությունում պահպանվում է երկար ժամանակ։

Արամ Յանին

Share This