Ռաֆան պարտությունից հետո միայն մեկ անգամ է արտասվել . Տոնի Նադալ
Armsport-ը գրում է.
Ռաֆայել Նադալի հորեղբայր և նախկին մարզիչ Տոնի Նադալը պատմել է, թե երբ է լաց եղել իր զարմիկը հանդերձարանում` պարտություններից հետո:
«Միակ անգամը, երբ լացել է Ռաֆան, Ուիմբլդոնի 2007-ի երզափակչից հետո էր, երբ նա պարտվեց Ֆեդերերին: Սա միակ դեպքն է»,- ասել է Նադալի հորեղբայրը։
Ընդ որում` այդ անհաջողությունն ամենադառը չի եղել Նադալի կյանքում:
«Ամենածա՞նր պարտություններն իր կարիերայում։ Դրանք երկուսն էին՝ Australian Open-2012-ում Նովակ Ջոկովիչից և Ռոբին Սոդերլինգից՝ «Ռոլան Գարոս-2009-ում»,- Տոնիի խոսքերը մեջբերում է Tennis World USA-ն:
