Սանգայ հրաբուխը 8 կիլոմետր բարձրությամբ մոխրե զանգված է արտանետել

Էկվադորի Սանգայ հրաբուխը վերջին մի քանի ժամերին սովորականից ավելի ուժգին երկու ժայթքում է ունեցել։ Արտանաետված մոխրի սյան բարձրությունը հասել է 8 կմ-ի։ Ժայթքման հետեւանքով արտանետված նյութերի մեծ մասը սկսել է հոսել հրաբխի հարավ-արեւելյան լանջով։ Պայթյունները, ըստ մասնագետների, եղել են մի քանի անգամ ուժգին, քան սովորաբար արձանագրվում են։ Նշվում է նաեւ, որ ժամանակ առ ժամանակ այս հրաբխի հետ նման ակտիվացում լինում է, եւ մասնագետները դա անսովոր երեւույթ չեն համարում։

Share This