Ազգային պահանջատիրությունը մեր ազգի ինքնության, գոյության հիմքն է.Հասմիկ Վիրաբյան
Հայերի համար օրացույցի վրա ապրիլի 24-ը սովորական օր չէ: Այն հայերի համար դարձել է ուխտի, վերանորոգչության սրբազան օր: Ազգային պահանջատիրությունը մեր ազգի ինքնության, գոյության հիմքն է: Հետևաբար` այս օրը իր խորհրդով ու պատգամով մեզ հրավիրում է մեկ անգամ ևս վերանորոգելու մեր հավատարմությունը՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:
