Փարիզում հին դամբարան է հայտնաբերվել
Ֆրանսիացի գիտնականները Փարիզի երկաթուղային կայարանի հարեւանությամբ հայտնաբերել են հին դամբարան՝ 50 գերեզմաններով։ Այս մասին տեղեկանում ենք ֆրանսիական մամուլի հրապարակումներից։ Պեղումների ընթացքում, որոնք իրականացվում են սկսած այս տարվա մարտ ամսից, թիմը արդեն կարողացել է հայտնաբերել կմախք, որի բերանում մետաղյա դրամ է դրված եղել։ Գտածոն թվագրվում է մեր թվարկության 2-րդ դարով։ Ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է ոչ մեծ կելտական մի ցեղի, ովքեր ապրել են գալիական Լյուտեցիա քաղաքում։ Հայտնաբերվել են նաեւ կոշիկների մնացորդներ, փոքրիկ մեխերի մնացորդներ, զարդեր, զոհաբերված կենդանիների մնացորդներ եւ այլն։
