Բելգորոդի նահանգապետը հայտարարել է քաղաքում ընկած ավիառումբը բնակելի հատվածից հանելու մասին

Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ քաղաքում հայտնաբերված արկը դուրս է բերվել բնակելի տարածքից։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում, որն անդրադարձել է «Գազետա ռու»-ն։

Նա նշել է, որ մարդկանց աստիճանաբար վերադարձնում են իրենց բնակարանները։

Այդ օրը ավելի վաղ շրջանի ղեկավարը հայտնել էր, որ Շալանդինա փողոցի տան մոտ, որտեղ ապրիլի 20-ին պայթյուն է որոտացել, ավիառումբ է հայտնաբերվել։

Արկը յոթ մետր մխրճվել է գետնի տակ։ Օպերատիվ շտաբը որոշել է տարհանել մոտակա 17 տների բնակիչներին և տեղափոխել ժամանակավոր կացարաններ։

Պայթյունի հետևանքով վիրավորվել էր երեք մարդ։

Share This