Ալ Պաչինոն պատմել է, թե ինչու է մերժել «Աստղային պատերազմներում» գլխավոր դերը եւ ինչու են նրան ցանկացել հեռացնել «Կնքահայրը» ֆիլմից
Ալ Պաչինոն պատմել է, թե ինչու է հրաժարվել «Աստղային պատերազմներ» եւ «Կնքահայրը» ֆիլմերում գլխավոր դերից:
Օսկարակիր դերասանը հիշել է, որ իրեն առաջարկել են Խան Սոլոյի դերը «Աստղային պատերազմներ»-ում։ «Դե, ես մերժեցի «Աստղային պատերազմները»: Երբ ես առաջին անգամ ներկայացա հանրությանը, ես նոր էի այս աշխարհում… Նրանք ինձ տվեցին մի սցենար, որը կոչվում էր «Աստղային պատերազմներ»… Նրանք ինձ շատ փող առաջարկեցին… Ես կարդացի այն․․․ Դրա համար ես ասացի, որ չեմ կարող դա անել: Ես կարիերա եմ ստեղծել Հարիսոն Ֆորդի համար»:

Պաչինոն նաեւ պատմել է, որ վերջերս կրկին դիտել է «Կնքահայրը»՝ 25 տարի անց։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան մի անգամ խնդրել է հանդիպել իրեն։ «Ես ներս մտա, եւ նա ասաց. «Գիտե՞ս, ես շատ էի հավատում քեզ: Եվ դու հիասթափեցրիր ինձ», – հիշում է Պաչինոն: «Ես կանգնած մտածում եմ. «Գրողը տանի, ի՞նչ արեցի ես»:
Նրա կադրերը դիտելուց հետո Պաչինոն հասկացավ խնդիրը։ Ֆիլմի սկզբնական տեսարաններում ստուդիան անտեղյակ էր նրա «ներքին ճանապարհորդության» մասին Մայքլ Կորլեոնեում։ «Ես ցականում էի դուրս գալ ոչ մի տեղից եւ ինչ-որ առեղծված ստեղծել ֆիլմի ավարտին», – ասել է նա: «Ինձ հետաքրքրում էր նրա անցումը, եւ մտածում էի, որ չեմ կարող փրկել նրան։ Նկարահանումների առաջին օրվանից հետո ես ու Դայան Քիթոնը հարբեցինք։ Մենք մտածեցինք. «Վերջ, մեր կարիերան ավարտված է»:
Ի՞նչը նրան պահեց ֆիլմում: «Սոլոցոյի տեսարանը, որտեղ Մայքլը գնդակահարում է ոստիկանին: Կոպոլան պնդել է դա, քանի որ կարծում էր, որ Paramount-ը պատրաստվում է հեռացնել ինձ»,- ասել է Պաչինոն: «Ես խաղացի այդ տեսարանը, նրանց դուր եկավ, եւ թողեցին ինձ, քանի որ ես կրակել էի ինչ-որ մեկի վրա»:
Լեգենդի խոսքերով՝ այդ պատմությունը կլինի իր ապագա հուշերում, որոնք նա, ըստ տեղեկությունների, անցյալ տարի վաճառել է Penguin Press-ին:

Խոսելով իր «հաճելի» ֆիլմի՝ «Սպիով դեմքը» ֆիլմի մասին՝ Պաչինոն հիշել է իր բազմաթիվ վնասվածքներից մեկը. «Չեք պատկերացնի, թե ինչ էր կատարվում այնտեղ։ Ծուխ, ամեն օր պետք է քեզ տրանսի մեջ գցես… Երեսուն անգամ կրակում եմ, հարվածում եմ, հրացանն ընկնում է, պետք է վիրավորվեմ։ Գնում եմ ատրճանակով, ձեռքս տանում եմ դրան։ Ձեռքս կպել էր ատրճանակին ու ստիպված էի գնալ հիվանդանոց։ Երկու շաբաթով բացակայել եմ»: (Շտապօգնության սենյակում ծածկված կեղծ արյունով, բուժքույրը նրան շփոթել է «ինչ-որ տականքի» հետ):
Պաչինոն ասել է, որն լավագույն դերասանական խորհուր իրենը տվել է Լի Ստրասբերգը՝ Դերասանական ստուդիայի լեգենդար հիմնադիրը: «Գիտե՞ք, թե նա ինչն անվանեց դերասանական տաղանդ», – Ալ Պաչինոն հարցրել է հանդիսատեսին. «Նա ասաց՝ «Տաղանդը նման է ցեմենտի բլոկի, որով քայլում ես մայթով, որի ճեղքերից դուրս է ցայտում կանաչ խոտը: Դուք երբեւէ տեսե՞լ եք այն: Դա է տաղանդը»:
Մեծն դերասանի ապագա պլաններում «Լիր արքա» ֆիլմի նկարահանումներն են։
