Գյումրու միջազգային թատերական փառատոնին կմասնակցի շուրջ 500 արտիստ ու թատերական ոլորտի ներկայացուցիչ
Գյումրիում ապրիլի 24-ից մայիսի 10-ը կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծը, որին կմասնակցեն ավելի քան քսան թատրոններ ու թատերախմբեր՝ Երևանից, ՀՀ մարզերից, Վրաստանից և Ռուսաստանից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընդհանուր առմամբ փառատոնին կմասնակցի շուրջ 500 արտիստ ու թատերական ոլորտի ներկայացուցիչ:
Փառատոնն անցկացվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ, Երևանի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի հետ համագործակցությամբ:
Ապրիլի 21-ին Գյումրու «Մտորումների թատրոնում» կայացած ասուլիսի ժամանակ ներկայացնելով փառատոնը՝ նախագծի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը նշեց, որ փառատոնի շրջանակներում իրականացվում է նաև «Երևանյան հատուկ ծրագիր»-ը մայրաքաղաքի թատրոնների մասնակցությամբ: «Ընտրված թատրոնները Հայաստանի լավագույն թատրոններն են: Փառատոնի շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու հանրապետության և հրավիրյալ թատրոնների, թատերախմբերի ներկայացումները, լրացնելու մայրաքաղաքի թատրոնների լավագույն բեմադրություններին հաղորակիցը լինելու բացը: Փառատոնի շրջանակներում կունենանք նաև շատ հետաքրքիր ձևաչափ՝ «Գյումրին թատերական խաչմերուկ»՝ կլինեն ներկայացում-քննարկումներ: Դրա շրջանակներում Գյումրի կգան թատերախմբեր Իրանից, Ֆրանսիայից, կանցկացվեն նաև վարպետության դասեր: Փառատոնը կարևորում ենք նաև թողնելիք իր այս հետագծով: Ամեն ներկայացման մասին կունենանք նաև մի ամբողջական հաղորդում »- նշեց Տիգրան Վի
Անդրադառնալով փառատոնին Երևանի քաղաքապետարանի աջակցությանը՝ պրոդյուսերը նշեց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել համատեղ ծրագրերի իրականացումը: «Շատ կարևոր է, որ մայրաքաղաքը իր ահռելի մշակութային հնարավորություններով ու ահռելի բյուջեով մասնակից է դառնում այս միջոցառմանը: Նշեմ, որ Գյումրին, որը մշակութային մայրաքաղաք է համարվում, ունի տարեկան միջոցառումների բյուջե՝ 30 մլն դրամ, մինչդեռ մայրաքաղաքինը 2 մլրդ և ավելի»,-նշեց Տիգրան Վիրաբյանը:
Փառատոնի կազմակերպիչների տեղեկացմամբ փառատոնի օրերին հանդիսատեսի թիվը կգերազանցի տասը հազարը:
