Բենզեման կշարունակի հանդես գալ «Ռեալում»

Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ ունեցած պայմանագիրը։ Համաձայն մարզական մամուլում տեղ գտած հրապարակումների, ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել մարզիկի հետ ունեցած պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել եւս մեկ տարով։ Դա արվել է ելնելով այն բանից, որ ակումբում գործում է հետեւյալ կանոնը՝ ավտոմատ կերպով ստորագրել նոր պայմանագիր այն մարզիկի հետ, ով արժանացել է «Ոսկե գնդակի»։ Առաջիկա սեզոնն, ընդ որում, կլինի վերջինը, որ Բենզեման հանդես կգա իսպանական «արքայական» ակումբում։ 20/23 թթ սեզոնին նա մասնակցել է 19 հանդիպման Իսպանիայի առաջնության շրջանակներում եւ խփել 14 գոլ։

Share This