Հայտնի լեռնագնացը զոհվել է Նեպալի լեռներում

Բրիտանացի հայտնի լեռնագնաց Նոյել Խաննան զոհվել է հիմալայան Անապուրնա լեռնագագաթից իջնելու ժամանակ։ Անապուրնան գտնվում է Նեպալի կենտրոնական շրջանում։ Համաձայն BBC-ի հաղորդման 56-ամյա հյուսիս-իռլանդացի մարզիկը զոհվել է ապրիլի 18-ին՝ աշխարհի՝ բարձրությամբ 10-րդ տեղը զբաղեցնող Անապուրնա գագաթը նվաճելուց հետո։ Մահվան հստակ պատճառը չի հաղորդվում։ Հիշեցնենք, որ Խաննան 10 անգամ բարձրացել է Էվերեստի գագաթը, որը աշխարհի ամենաբարձր գագաթն է համարվում։ Անապուրնան, հիշեցնենք, որ առանձնապես բարդ գագաթ չի համարվում նվաճման համար։ Այն առաջին անգամ բարձրացել է ֆրանսիական լեռնագնացների խումբը 1950 թվականին։

Share This