Ուկրաինան հետ է կանչել Բելառուսում իր դեսպանին
Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հետ է կանչել Բելառուսում իր դեսպան Իգոր Կիզիմային՝ խորհրդակցությունների համար։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահն հանդիպել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինի հետ։ Մինսկում պաշտոնավարող ուկրաինական դեսպանի հետկանչի մասին տեղեկանում ենք ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունից։ Կիեւը նաեւ քննադատել է Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Դենիս Պուշիլինի հանդիպումը, որը տեղի է ունեցել ապրիլի 18-ին։ Այդ հանդիպումը Կիեւը որակել է որպես Բելառուսի կողմից Ուկրաինայի հանդեպ ցուցաբերված ոչ բարեկամական քայլ եւ աջակցություն Ռուսաստանին, որով պայմանավորված էլ, որոշում է կայացրել հետ կանչել Մինսկում դիվանագիտական առաքելություն իրականացնող իր դեսպանին։
