Սննդաբանը նշել է՝ ինչ առանցքային սխալներ են անում ծնողները երեխաների սննդակարգը մշակելիս

Մասնագետի խոսքով՝ վնասակար քաղցրավենիքը կարելի է փոխարինել մրգերով, բանջարեղենով, կաթնաշոռով կարկանդակով կամ ամբողջահատիկ հացահատիկներով պատրաստված քաղցր, սակայն օգտակար սալիկներով։ Ըստ Մեշերյակովայի՝ նյարդային համակարգի առողջ աշխատանքի համար երեխաներին անհրաժեշտ են մեծ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր ու ֆոսֆոլիպիդներ։ Միևնույն ժամանակ սննդակարգերն ու խիստ սահմանափակումներն անցանկալի են, քանի որ երեխայի օրգանիզմը կարող է չստանալ անհրաժեշտ վիտամիններն ու միկրոտարրերը բավարար քանակությամբ։

«Երկու բառ ժամանակակից կետո-սննդակարգի մասին։ Այն բալանսավորված չէ, ուստի միայն մասնագետը կարող է խորհուրդ տալ հետևել դրան և այն էլ միայն որոշակի թերապևտիկ նպատակներով։ Որպես հիմնական մանկական սննդակարգ կետո-սննդակարգը հարմար չէ», – նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ շատ մեծ նշանակություն ունի նաև ծնողների օրինակը․ եթե մեծահասակներն առողջարար սնունդ են օգտագործում, ապա երեխաները ևս հետևում են նրանց օրինակին։

«Կարծիքը, որ մանկական օրգանիզմն ամենակեր է և կարող է յուրացնել ցանկացած մթերք, արմատապես սխալ է։ Այսօր երեխաների շուրջ 19 տոկոսն ունի ավելորդ քաշ, ուստի վաղ տարիքից երեխայի մոտ ճիշտ սննդային սովորություններ ձևավորելն ու ծնողական վերահսկողություն սահմանելը շատ կարևոր է», – հավելել է սննդաբանը։

Share This