Զիդանը կարող է գլխավորել «Ալ-Նասըր» արաբական ակումբը

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասըր» ֆուտբոլային ակումբը, որտեղ հանդես է գալիս Քրիշտիանու Ռոնալդուն, կարող է գլխավորել Զինեդին Զիդանը։ Այս մասին հայտնում է մարզական լրագրող Ջեյմս Բենգեն։ Համաձայն հրապարակման, Ռուդի Գարսիայի պաշտոնանկությունից հետո, «Ալ-Նասըրի» ղեկավարությունը հետաքրքրված է, որպեսզի Զիդանը դառնա իրենց գլխավոր մարզիչը։ Սաուդցիները նաեւ հետաքրքրված են Ժոզե Մոուրինյոյով։ Հիշեցնենք, որ Գարսիան հեռացվել էր «Ալ-Նասըրի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ Ռոնալդուի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։

Share This