Եկատերիբուրգում չբացահայտված լուսարձակող թռչող օբյեկտ է ընկել
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում չբացահայտված լուսարձակող թռչող օբյեկտ է ընկել։ Այս մասին հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։ Արտաքնապես այն նման է եղել երկնաքարի։ Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես օբյեկտը հսկայական արագությամբ սուրում է դեպի երկիր։ Պաշտոնապես այս մասին իշխանությունները դեռ հայտարարություն չեն տարածել։
