Հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի աշխատանքները կներկայացվեն Նյու Յորքում կայանալիք Babylon x NYC ցուցահանդեսին
Հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի աշխատանքները կներկայացվեն Նյու Յորքում կայանալիք Babylon x NYC ցուցահանդեսին։
Babylon x NYC-ը ներկայացնում է ավելի քան 100 ֆիզիկական եւ թվային արվեստի գործեր: Babylon-ի Web3 պատկերասրահի կողմից կազմակերպված ցուցահանդեսին, որը մասնագիտացած է NFT-ի առաջնային վաճառքի ոլորտում, կներկայացվեն նախագծի 30 հիմնադիր նկարիչների աշխատանքները, որոնք հայտնի են NFT արվեստի հարթակի վրա իրենց ազդեցությամբ:
Բացի այդ, որպես ցուցահանդեսի բացառիկ ցուցանմուշներ, ներկայացված կլինեն հայ նշանավոր նկարիչ Տիգրան Ձիթողցյանի աշխատանքները, որի դեբյուտային թողարկումը Ethereum-ում տեղի կունենա Babylon-ում։
Նաեւ առաջին անգամ հանրային ցուցադրության կհանվի Babylon-ի հիմնադիր Պարույր Շահբազյանի անձնական հավաքածուն։
