Նախկին նախագահը մռայլ կանխատեսում է արել իր երկրի վերաբերյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երրորդ համաշխարհային պատերազմին կարող է մնալ առանց զենք զինամթերքի։ Իր սոցցանցային էջում նա քննադատել է ամերիկյան գործող վարչակազմի վարած քաղաքականությունը, նշելով, որ Չինաստանի հետ ունեցած հարցերը եւ մնացած խնդիրները կարգավորելու միակ ճանապարհը ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենից ազատվելն է։ Նշենք, որ Թրամփը բազմաթիվ անգամներ հանդես է եկել Բայդենի քննադատությամբ այն բանի համար, որ նա չի կարողացել կանխել Ուկրաինական հակամարտությունը, որը կարող է վերաճել միջուկային առճակատման։
