ԱՄՆ նախագահական գալիք ընտրությունները եւ TikTok-ը
Ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջիկա տարի կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում իր մասնակցության ընթացքում քարոզչություն իրականացնելիս, պատրաստվում է ներգրավել նաեւ TikTok-յան բլոգերներին։ Թեեւ ԱՄՆ գործող նախագահը դեռ չի հայտարարել, որ առաջադրվելու է հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն արդեն պարզվել է, որ նրան աջակցելու են բազմաթիվ TikTok-յան բլոգերներ, ովքեր գովազդելու են նրա նախագահության ընթացքում ԱՄՆ ունեցած ձեռքբերումները։ Այս բլոգերների օգնությամբ, ամերիկյան Դեմոկրատների կուսակցությունը հույս ունի բարձրացնելու Բայդենի վարկանիշը հատկապես երիտասարդության շրջանում, որոնք վճռական նշանակություն ունեն ամերիկյան ընտրությունների համար, որեպս ընտրազանգված։
Wall Street Journal պարբերականը գրում է, որ ներկայումս Սպիտակ տունը փորձում է ճնշել TikTok-ին, որպեսզի դառնա վերջինիս բաժնետեր, հակառակ դեպքում սպառնում է խնդիրներ ստեղծել վերջինիս համար ԱՄՆ տարածքում։
Հիշեցնենք, որ TikTok-ի բաժանորդների թիվը ԱՄՆ-ում անցնում է 150 միլիոնը։
