Բաքվի մերձակա բնակավայրերից մեկում ջուրը լցվել է փողոցներն ու տները

Մինչ Ադրբեջանի իշխանությունները գովերգում են, որ այդ երկրի մայրաքաղաք Բաքուն «աշխարհի գեղեցիկ ու զարգացած քաղաքներից մեկն է դառնում», հայտնի է դարձել հենց ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներից, որ Բաքվի մոտակա բնակավայրերից մեկում գրունտային ջրերը բարձրացել են ու սկսել ողողել փողոցներն ու տները։ Մասնագետները նշել են, որ պատճառն այն է, որ այդ տարածքներում կոյուղի չի գործում։ Ուշագրավ է այն, որ ադրբեջանական ջրային տնտեսությունը կառավարող ձեռնարկությունն էլ հայտարարել է, որ գրունտային ջրերի հեռացումն իրենց պարտականությունների մեջ չի մտնում։

Share This