4 արդյունավետ բնական միջոց տան պայմաններում սեռական հերպեսից ազատվելու համար
եռական հերպես շատ տարածված խնդիր է ակտիվ սեռական կյանքով ապրող մարդկանց շրջանում: Սա բավական տհաճ վիրուսային հիվանդություն է, սակայն, բարեբախտաբար, կան շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել դրանից առանց բարդ պրոցեդուրաների ու ագրեսիվ դեղամիջոցների:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցները տան պայմաններում սեռական հերպեսի բուժման համար:
Սառը կոմպրես
Հերպեսը դրսևորվում է բավական տհաճ զգացողություններով, սակայն ցավը մեղմելու համար պարզապես հարկավոր է ախտահարված հատվածին սառույցով կոմպրես դնել: Հարկ է հիշել, որ սառույցը հարկավոր է փաթաթել մաքուր ախտահանված սրբիչով և ամեն անգամ կիրառել նոր սրբիչ վիճակն էլ ավելի չվատթարացնելու համար: Եթե սառը կոմպրեսները չեն օգնում ազատվել խնդրից, ապա կարելի է փորձել տաք կոմպրես դնել:
Տաք լոգանք
Սեռական օրգանների հերպեսի առաջացրած ցավից ու տհաճ զգացողություններից կարելի է ազատվել նաև տաք լոգանքի միջոցով: Այս լոգանքը դրական ազդեցություն է ունենում գրգռցած մաշկի վրա և օգնում է մաքրել այն: Կարելի է նաև ջրին հատուկ նյութեր ավելացնել, որոնք կօգնեն դարձնել մաշկն ավելի փափուկ ու հեշտությամբ մաքրել այն:
Կերակրի սոդա
Եթե մաշկին առաջացած խոցերը խոնավ են, ապա դրանք չորացնելու լավագույն միջոցը կլինի կերակրի սոդան: Այն նաև կօգնի ազատվել հերպեսի տհաճ ախտանշաններից, այդ թվում՝ քորից ու ցավից: Սոդան կարելի է ախտահարված մաշկին դնել ստերիլ բամբակյա տամպոնի միջոցով, սակայն հարկ է հիշել, որ տամպոնն անհրաժեշտ է պարբերաբար փոխել:
Ձիթապտղի յուղ ու նարդոս
Ձիթապտղի յուղը ոչ միայն խնամում ու թարմացնում է մաշկը, այլև գործում է որպես խոցերն ապաքինող հակաօքսիդանտ: Հարկավոր է մի բաժակ ձիթայուղին ավելացնել մեկ ճաշի գդալ նարդոսի յուղ ու մի փոքր մեղրամոմ, այնուհետև դնել խառնուրդը կրակին ու տաքացնել: Երբ խառնուրդն սկսի եռալ, այն հարկավոր է վերցնել կրակից, թողնել սառչի և բամբակյա սկավառակի միջոցով քսել ախտահարված մաշկին: Սակայն հարկ է հիշել, որ այս խառնուրդը չի կարելի երկար ժամանակ թողնել մաշկին, քանի որ այն կարող է այրոց առաջացնել:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
