Չայկա աղցանը պատրաստվում է շատ արագ և անհավանական համ ունի
Այս աղցանը պատրաստվում է աներևակայելի արագ, իսկ պահանջվող մթերքներն էլ շատ մատչելի են:
Բաղադրիչներ
Մայոնեզ
1 սոխ
5 ձու
150 գրամ պինդ պանիր
աղ, սև պղպեղ
1 բանկա պահածոյացված ոլոռ

Պատրաստման եղանակը
Ձուն խաշում ենք, որպեսզի հեշտ կեղևազատվի, անպայման ջրի մեջ ավելացնում ենք աղ և քացախ: Եփվելուց հետո գցում ենք սառը ջրի մեջ:
Մաքրում ենք ձուն, խորհանարդներով կտրատում, ավելացնում ոլոռը, որից հետո քերում ենք պանիրը:
Այնուհետև մաքրում ենք սոխը, եռացրած ջրի մեջ մի 5 րոպե գցում, որից հետո կտրատում և լցնում զանգվածի վրա: Վերջում ավելացնում ենք աղն ու պղպեղը և մայոնեզը: Եթե դուք չեք օգտագործում մայոնեզ, այնկարող եք հանգիստ փոխարինել թթվասերով կամ սպիտակ յոգուրտով:

Աղցանը շատ հարմար է աշխատանքային խիտ գրաֆիկ ունեցողների և զբաղված մարդկանց համար, որոնք ժամանակի խնդիր ունեն: Չնայած աղցանը քիչ ժամանակատար է, բայց անհավանական համ ունի:
Կարող եք փորձել և ինքներդ կհամոզվեք:
Բարի ախորժակ…
