Ռուսաստանի եւ ԱՄՆ հարաբերությունները խոր ճգնաժամ են ապրում․ Վ․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններից կախված է գլոբալ ընդհանուր անվտանգությունն ու կայունությունը եւ ցավոք ներկայումս այդ հարաբերությունները գտնվում են խորը ճգնաժամի մեջ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահն ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ Նախագահ Պուտինի կարծիքով, ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա ներկայիս խորը ճգնաժամը պայմանավորված է ժամանակակից աշխարհակարգային մոդելի ձեւավորման հանդեպ ունեցած սկզբունքային տարբեր մոտեցումներով։ Նա վերահաստատել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները պետք է կառուցվեն իրավահավասարության, ինքնիշխանության եւ միմյանց շահերը հարգելու, մինյանց ներքին գործերին չմիտամտելու սկզբունքների հիման վրա։ Նշենք, որ Ռուսաստանում օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Այդ պաշտոնում նա հաստատվել է 2022 թվականի դեկտեմբերին և դարձել է պատմության մեջ առաջին կինը, որը գլխավորում է Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը։ Թրեյսին Մոսկվա է ժամանել հունվարի 26-ին, պարտականությունների կատարմանն անցել է հունվարի 30-ին։ Մինչ այդ նա եղել է ԱՄՆ դեսպանը Հայաստանում։
Ambion-news.am

Share This