Լավաշից խրթխրթան ու համեղ չիպսերի բաղադրատոմսն այստեղ…

Եթե դուք էլ, մտածելով ձեր առողջության մասին, չեք գնում չիփսեր, բայց այնուամենայնիվ սիրում եք դրանք, ապա ինքներդ պատրաստեք այս համեղ չիփսերը տնային պայմաններում: Դրանք համեղ են, բայց ոչ մի կերպ չեն վնասում մեր օրգանիզմին:

Անհրաժեշտ մթերքներն են’

  • երկու շերտ լավաշ,
  • 3 պճեղ սխտոր,
  • աղ
  • պղպեղ:

  1. Լավաշը երկարությամբ կտրատեք երկար ուղղանկյունների: Այնուհետև եռանկյունիկներ կտրեք այդ շերտից:
  2. Եռանկյունները դրեք ջեռոցի համար նախատեսված տարայի մեջ, աղ և պղպեղ ցանեք ըստ ճաշակի:
  3. Սխտորը ճզմեք և դրեք լավաշի հետ տարայի մեջ:
  4. Լավաշի կտորները ջեռոցում պարբերաբար խառնեք, որպեսզի հավասարաչափ չորանան և կարմրեն: Հանեք ջեռոցից, երբ դրանք արդեն բավականին չոր կլինեն: Վայելեք Ձեր խրթխրթան չիփսերը:
Share This