7 պարզ ու արդյունավետ միջոց ատամները գունաբացելու համար
Առողջ ու ձյունաճերմակ ժպիտ ունենալու մասին բոլորն են երազում, սակայն որոշակի սննդամթերքի գործածությունն ու սխալ խնամքը խիստ բացասաբար են անդրադառնում ատամների գույնի վրա: Բարեբախտաբար կան շատ արդյունավետ ու հասանելի միջոցներ, որոնք կօգնեն մաքրել ատամները փառից և գունաբացել դրանք՝ պարգևելով ձյունաճերմակ ատամնաշար:
Սոդա
Սոդան ատամները ճերմակեցնող հիանալի միջոց է, սակայն ցանկալի արդյունքին հասնելու համար այն հարկավոր է օգտագործել պարբերաբար ու բավական երկար ժամանակ: Հարկ է հիշել, որ սոդան կարող է քերծել ատամների էմալն ու միկրովնասվածքների պատճառ դառնալ, ուստի թուլացած էմալի կամ ատամների գերզգայունության դեպքում այս մեթոդից խորհուրդ է տրվում խուսափել: Սակայն անգամ առողջ ատամներ ունեցողներին խորհուրդ չի տրվում ամեն օր սոդայով մաքրել ատամները, այլապես այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Պարզապես հարկավոր է շաբաթական 1-2 անգամ խոնավ խոզանակի վրա լցնել մի փոքր սոդա և դրանով մաքրել ատամները: Կարելի է նաև սոդան խառնել ատամի մածուկին և կիրառել այդ կերպ:
Ելակ
Այս հատապտուղը վաղուց հայտնի է որպես ատամները սպիտակեցնող հիանալի միջոց: Այն կարելի է կիրառել որպես առանձին միջոց, սակայն առավել լավ արդյունքի հասնելու համար կարելի է ելակը տրորել, ավելացնել մի փոքր սոդա, այնուհետև ստացված խառնուրդը քսել ատամներին, թողնել 10 րոպե և լավ ողողել բերանի խոռոչը մաքուր ջրով:
Ակտիվացված ածուխ
Շատ արդյունավետ է նաև ակտիվացված ածուխը, որը հարկավոր է փշրել ու օգտագործել ատամները մաքրելու համար: Այս մեթոդով ատամները սպիտակեցնելու համար հարկավոր է կրկնել պրոցեդուրան մեկ ամիս շարունակ՝ շաբաթական մեկ անգամ: Սակայն հարկ է հիշել, որ ատամները չվնասելու համար խորհուրդ է տրվում ընտրել հնարավորինս նուրբ ատամի խոզանակ: Այս պրոցեդուրան ցանկալի է կատարել երեկոյան, քանի որ դրանից հետո ատամներն ու լնդերը կարող են ժամանակավորապես սև երանգ ստանալ:
Կիտրոն
Ցիտրուսային մրգերի մեջ պարունակվող թթուները կարող են շատ արագ գունաբացել ատամենրի էմալը: Կարելի է պարզապես կիտրոնի կեղևով շփել ատամները, այնուհետև ողողել բերանի խոռոչը մաքուր ջրով: Կարելի է նաև ատամի մածուկին ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, այնուհետև օգտագործել այդ խառնուրդն ատամները մաքրելու համար: Այս պրոցեդուրան կարելի է կրկնել ամեն օր, սակայն առավելագույնը 5-6 օր:
Նարնջի կեղև ու դափնու տերև
Շատ արդյունավետ ու փորձված միջոց է նաև նարնջի կեղևի և դափնու տերևի գործածությունը: Այս մեթոդով ատամները մաքրելու համար նախ հարկավոր է ատամները շփել նարնջի կեղևով (արտաքին՝ նարնջագույն կողմով), այնուհետև ատամներին քսել չորացրած ու փոշիացրած դափնու տերև: Թողնել 5 րոպե և ողողել բերանի խոռոչը մաքուր ջրով: Նարնջի կեղևի և դափնու տերևի մեջ պարունակվող հակաբակտերիալ նյութերը ոչնչացնում են ատամների բակտերիաները, որոնք ազդում են էմալի գույնի վրա՝ դրանով իսկ գունաբացելով ատամնաշարը:
Բանանի կեղև
Բանանի կեղևը նույնպես կօգնի գունաբացել ատամնաշարը: Պարզապես հարկավոր է թարմ կեղևի ներքին կողմով շփել ատամները, թողնել մոտ 10 րոպե, այնուհետև ողողել բերանի խոռոչը մաքուր ջրով:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
