Վարդան Մինասյանը գլխավորեց վրացական Թելավին. պաշտոնական

Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորել է վրացական «Թելավին»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

49-ամյա մասնագետի մարզչական շտաբում են ընդգրկվել նաև Արթուր Մկրտչյանն ու Արտակ Օսեյանը։

Մինասյանի վերջին ակումբը եղել է ղազախական «Տարազը»։

«Թելավին» հանդես է գալիս Վրաստանի ուժեղագույն՝ Էրովնուլի լիգայում և ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 5 խաղից հետո 10 թիմերի պայքարում զբաղեցնում է 7-րդ տեղը։

«Թելավին» արդեն առաջին մարզումն է անցկացրել Մինասյանի գլխավորությամբ։

Share This