Հարձակման են ենթարկվել հայտնի ավտոբրենդի IT-համակարգերը
Իտալական Ferrari ավտոմեքենաշինական ընկերության տեղեկատվական համակարգերը ենթարկվել են հաքերային հարձակման։ Ցանցահենները պահանջել են փրկագին։ Այս մասին հայտնում է իտալական La Repubblica-ն։ Հարձակումը, սակայն չի ազդել Ferrari ընկերության ընթացիկ գործունեության վրա։ Ferrari -ից հայտարարել են, որ չեն ընդունի փրկագնի հետ կապված որեւէ գործարք, քանի որ դա կնշանակեր ֆինանսական աջակցություն ցուցաբերել հանցավոր գործունեություն ծավալող խմբերին։ Դրա փոխարեն, Ferrari-ի ներկայացուցիչները տեղյակ են պահել պատկան մարմիններին տեղի ունեցածի մասին, սկսել համագործակցել համաշխարհային հեղինակություն ունեցող կիբերանվտանգություն ապահովող ընկերության հետ եւ նաեւ սկսել հետաքննություն տեղի ունեցած հաքերային հարձակման առնչությամբ։
