Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել մաշկային քորը
Առողջական ցանկացած խնդրի դեպքում օրգանիզմը հուշում է այս կամ այն ախտանշանով, ինչը թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել հիվանդությունն ու միջոցներ ձեռնարկել: Նման ախտանշաններից կարող է լինել մաշկային քորը, որը, սակայն, մարդիկ հաճախ անտեսում են: Մասնագետները ներկայացրել են, թե առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել քորը և որ դեպքերում է այն առավել վտանգավոր:
Բժիշկների խոսքով՝ մաշկային քորը հոգեկան խանգարումների մասին հուշող ամենատարածված ախտանշաններից է, որը կարող է նատվել ֆոբիաների, դեպրեսիաների կամ փսիխոզի ֆոնին: Նման դեպքերում մարդուն թվում է, թե մաշկի վրա կամ մաշկի տակ որևէ բան է սողում:
Շաքարային դիաբետը նույնպես կարող է դրսևորվել քորով: Այս դեպքում խանգարվում է էնդոկրին համակարգի աշխատանքը, ինչն էլ դառնում է մաշկի գրգռվածության ու քորի պատճառ:
Բացի այդ, մաշկային քորը կարող է պայմանավորված լինել նաև որոշ դեղամիջոցների ընդունմամբ: Նման կողմնակի բարդություն կարող են առաջացնել հոդատապի բուժման համար նախատեսված դեղամիջոցները, հակաբեմնավորիչ որոշ միջոցները և այլն: Նման դեպքերում հարկավոր է անպայման դիմել բժշկին ու փոխել դեղամիջոցը:
Երբեմն քոր կարող է նկատվել նաև հղի կանանց մոտ, սակայն սա շատ հազվադեպ բնույթ է կրում և վտանգավոր չէ: Բացի այդ, քորը կարող է լինել նաև օրգանիզմի ռեակցիան կոսմետիկ միջոցներում պարունակվող ալերգեններին:
Վերոնշյալ պատճառներից բացի մաշկային քորը կարող է պայմանավորված լինել նաև որոշ վտանգավոր հիվանդություններով, այդ թվում նաև հեպատիտով, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, լյարդի ցիռոզով և այլ խանգարումներով: Սա է պատճառը, որ ոչ մի դեպքում չի կարելի անտեսել այս ախտանշանը և հարկավոր է անպայման խորհրդակցել մասնագետի հետ:
Նյութի աղբյուրը՝ planet-today.ru
