Ուշանալն է լավ, թե թռչող կոկորդիլոսներով հիանալը
Հայաստանում կոկորդիլոսաբուծության հայր համարվող ԱԱրարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ արդեն թվով 7-րդ հայցն է մտել դատարան։ Այս անգամ կոկորդիլոսների տեսակային պատկանելիության գիգանտ, մեծ հեղափոխականը կկանգի դատարանի առաջ Արմեն Դերմոյանի հայցի համապատասխան, ում ի վերջո պաշտոնանկ կարողացավ անել, իսկ մինչ այդ էլ պատժել էր՝ մեկ րոպե ուշանալու համար։ Դերմոյանը հիշեցնենք, որ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն էր։ Գարիկ Սարգսյանի քայլերը արդեն հատում է զավեշտի սահմանը։ Նախ, Գարիկ Սարգսյանը, ինչպես եւ Դերմոյանը պետական ծառայող է։ Նա Արարատի մարզի փադիշահը չէ, կամ ֆյուրերը։ Հետեւաբար մահացու հանցանք չէ մեկ րոպե լռությունը։ Բոլորիս հետ էլ կարող է պատահել։ Բայց մի բան կա, որ պետք է Գարիկ Սարգսյանը հիշի։ Ավելի լավ է մեկ րոպե ուշանալ, քան խայտառակ լինել՝ չիմանալով տարրական վիճակագրական տվյալներ ղեկավարած մարզի մասին։ Չնայած, եթե կոկորդիլոսները նրա համար սկսել են թռչել, գուցե մտքում նա իրեն ֆյուրեր է կարծում։
