Արգելվել է ռուսաստանցի հաճախորդներին դրոններ վաճառելը

Չինական Aliexpress օնլայն առեւտրի հարթակն արգելափակել է Ռուսաստանից կատարվող դրոնների գնման գործարքները։ Այս մասին հայտնում է «Մեկնաբանը»։ Ըստ այդմ, ներկայումս հարթակի ռուսաստանցի հաճախորդները չեն կարող գնել չինական DJI եւ Autel ընկերությունների արտադրած անօդաչու թռչող սարքեր։ Չինական անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունները հայտարարել են, որ ռուսաստանցի հաճախորդներին ապրանքներ չեն վաճառում, ծառայություններ չեն մատուցում եւ չեն նպաստում որեւէ մեկ կողմի ռազմական գործունեության ծավալմանը։

Share This