Մի կարկանդակի պատմություն, կամ համեղ կիրակի քաղաքից դուրս
Մի կարկանդակի պատմություն, կամ համեղ կիրակի քաղաքից դուրս
Նիկոլ Փաշինյանը իր կառավարման առաջին օրվանից փորձել է իմիտացիա անել, որ ինքը 3 միլիոնից մեկն է։Ոտքով քայլելուց, մինչև սնվելու պրոցես՝կարծես թե Փաշինյանը ոչինչ չունի թաքցնելու և շատերի մոտ նույնիսկ ստեղծում է տպավորություն, թե Փաշինյան Նիկոլը այնքան ազնիվ է, որ ամեն մանրուք ցուցադրություն է։Երեկ համացանցում հայտնվեց Փաշինյանի և տիկնոջ կիրակնօրյա «շրջագայությունից» Գյումրիում, Վանաձորում և այլ վայրերում։Ինչքան լայն քննադատության արժանացան այդ նկարները, այնքան էլ դրվատանքի։Փաստն այն է, որ Փաշինյանը ընտրված պրիմիտիվ տարբերակով շոշափում է հասարակության տրամադրություններն ու արձագանքները։Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի ու ժողջանի միջև կապը կարծես թե խաթարվել է և ժամանակ առ ժամանակ վարչապետը գրառումներ է անում, ցույց տալով, որ ժողովուրդը նույն ժողովուրդն է, ինքն էլ նույն ինքն է ժողովրդի սրտի վարչապետը։
Հերթական անգամ ոչ գրագետ փիառով Փաշինյանն ու տիկինը դարձան ծիծաղի առարկա, այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ տնայնագործական մոտեցմամբ հնարավոր չէ երկիրը կառավարել, պատրանքով հնարավոր չէ ժողովրդին ցրել կարևոր իրադարձություններից։Մարդիկ փոխանակ ամաչեն, որ երկիրը շարունակում է կառավարել այդ հակահիգենիկ մարդը՝ուրախանում են, որ Նիկոլը այնքան ազնիվ ու բաց մարդ է, որ առանց թիկնապահի կարող է Գյումրիի կենտրոնական հատվածում կարկանդակ ուտել։
