Բայդենն իր ելույթում Պուտինին հիշատակել է 10 անգամ, իսկ Պուտինն իր ելույթում Բայդենի անունը չի նշել․ CNN

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայում ունեցած իր ելույթում 10 անգամ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը, մինչդեռ Պուտինը ոչ մի անգամ Բայդենի անունը չի նշել։ Այդ մասին գրում է CNN-ը։

Հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ նախագահի խոսքերը, որոնցում նա «10 անգամ տվել է Ռուսաստանի ղեկավարի անունը»։

Իսկ Պուտինը, ընդհակառակը, ոչ մի անգամ չի հիշատակել Բայդենի անունը Մոսկվայից ավելի վաղ հնչած երկար ու ռազմատենչ ուղերձում:

Ավելի վաղ ամերիկացի նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները չեն ցանկանում ոչնչացնել կամ իրենց վերահսկողության տակ վերցնել Ռուսաստանը։ Նրա խոսքով՝ արեւմտյան երկրները չեն պատրաստվում հարձակվել երկրի վրա։

Ինչպես պնդում էր Բայդենը, այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Պուտինի գործողությունների արդյունքն է, և նա կարող է դադարեցնել հակամարտությունն «իր խոսքով»։

Մինչ այս ՌԴ նախագահը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ արևմտյան երկրների նպատակն է «Ռուսաստանի Դաշնությունից առանձնացնել իր պատմական տարածքները, որոնք այսօր կոչվում են Ուկրաինա»։

Share This