Իմ կապույտն ուրիշ է, այն այնքան ջինջ է
Իմ կապույտն ուրիշ է, այն այնքան ջինջ է
Ասես երակն է երկնի դրախտի։
Ուր հոսում է վառ, արյունս ձուլված մեր հին պապերի անխառն անուրջին։
Իմ թանաքագույնը մտքիս թռիչքն է
Ուր հերթ են կանգնել բառերը անթիվ։
Երկիրը պտտուն շարժիչ են դարձրել
Երկնակամարից սուրացող զարդին։
Իմ մանուշակագույնը իջնում է աստղից
Հագնելով երկնի մանածը շքեղ։
Հավք ու թռչունի թեւերին նստած
Սուրում է դեպ ինձ,դեպ կապույտ եզերք։
Արփի Սիրադեղյան 18. 02.23թ
