Նիկոլի քիմքին հարմար «բարեփոխված» ոստիկանությունը

Ոստիկանությունը փոխանակ լծված լինելու քաղաքացիները պաշտպանությանը՝քաղաքական հարցերով են զբաղված, նրանք հիմա իշխանության հրամաններն են կատարում: Իրենց հիմնական գործառույթների փոխարեն անում են այն, ինչ իրենց հրամայում են:
Նիկոլն ու իր թիմը հպարտ-հպարտ հայտարարում են բարեփոխված ոստիկանության մասին,իրականում էնքան չնչին պատկերացում ունեն բարեփոխումների մասին: Ոստիկանության համազգեստի փոփոխությունը և այլ նմանատիպ փոփոխությունները կապ չունեն բարեփոխված ոստիկանության հետ:Ո՞րն է բարեփոխված ոստիկանության ցուցիչը․հանցագործ չբռնելը, թե՞ քաղաքացու նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, իհարկե վերը թվարկածը շատ հեռու է բարեփոխված համակարգից։Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պարեկային ծառայողին տալիս են արտոնություն, որ դաժան ծեծի ենթարկի հաշմանդամություն ունեցող անձին։Ամենաթարմ դեպքի մասին գրել էր ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, որ Գյումրիի պարեկային ծառայության տխրահռչակ առաջին դասակի ծառայողներից Ռաֆիկ Հայրապետյանը մոտեցել է Գյումրիի մաքսատան մոտակայքում, թույլատրելի վայրում կանգնած Արթուր Ավետիսյանին և ոչ իրավաչափ պահանջներ ներկայացրել, սկսել քաշքել ապա հեռացել։
Արթուր Ավետիսյանը հայոց բանակում ծառայության ընթացքում կորցրել է երկու ոտքերը։Սա է ոստիկանության դեմքը, ավելի ճիշտ Նիկոլի քիմքին հարմար «բարեփոխված» ոստիկանությունը։
Այսպես կոչված պարեկների մասնակցությամբ միջադեպերի կարելի է տեսնել ամեն տեղ, մեկ վարորդներին են փորձում հունից հանել, մեկ էլ քաղաքացիների նկատմամբ անմարդկային գործելաոճ դրսևորել։Հարց է ծագում, պարեկների տված օգուտն է շատ, թե՞ վնասը, թեև ամենաբարձր աշխատավարձն են ստանում ու ամենաշատ արտոնությունները նրանց է բաժին հասնում։
