Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլի» պատգամավորը այլ զբաղմունք էր գտել
![]()
Այսօր Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում խորհրդարանականները պետք է ավարտեն նիստերի օրակարգում հարցերի քննարկումը։ Արտահերթ նիստը թերևս այնքան ձանձրալի է եղել, որ պատգամավորներից մեկը ականջակալներով հետևել է թենիսի խաղերից մեկի ընթացքին։
