Այսօր Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի 9/1 շենքի մոտ թափառող շները հարձակվել են 10 տարեկան երեխայի վրա
Հակոբ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Այսօր Մուշ թաղամասի 9/1 շենքի մոտ թափառող շները հարձակվել են 10 տարեկան թոռնիկիս վրա` պատճառելով մարմնական վնասվածքներ դեմքի և ազդրի շրջանում։ Բարեբախտաբար անցորդներից մեկը հասել է օգնության։ Խոսքս ուղղում եմ քաղաքապետին` ո՞վ է պատասխան տալու այս դեպքի առնչությամբ։ ՈՒ՞մ եմ դիմելու։
Գյումրու համայնքապետարան։

