Վոլգոգրադի մարզում վթարի հետևանքով մեկ ոստիկան մահացել է

Վոլգոգրադի մարզում ծառայողական մեքենայով տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ ոստիկան մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել. հայտնում է Ria.ru-ն:

Գերատեսչության տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցը կորցրել է ծառայողական ավտոմեքենայի կառավարումը և մխրճվել Վոլգոգրադի մարզում գտնվող մայրուղիներից մեկի առուն, որից հետո մեքենան շրջվել է։

ՆԳՆ-ի տարածաշրջանային գլխավոր շտաբի ղեկավար Դմիտրի Վելմոժկոն հանձնարարել է հետաքննել վթարը։

Share This