Ազգային հերոսից՝դավաճան մեկ քայլ է

Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները ոչ միայն ձախողմամբ են աչքի ընկնում, այլ նաև արժեզրկված արժեքներով։Վերջին 5 տարում Հայաստանում ավանդույթ է դարձել, որ  բանակում չծառայած դասալիքները քննադատում են, ցեխ են շպրտում բանակի ստեղծման ակունքներում կանգնած մարդկանց, ովքեր պատերազմ են հաղթել։Հայաստանում Ազգային հերոսից՝դավաճան ընդամենը մեկ քայլ է։Գեներալ չէ, Ազգային հերոս չէ, ով ուզում ես եղիր՝հերիք է հակառակվես քաղաքական իշխանությանը ու մահակը չի ուշանա։

Այսինքն՝Հայաստանում քրեական հետապնդման են ենթարկվում միայն քաղաքական հակառակորդներն ու քաղաքական ակտիվություն ունեցող անհատները։Արդեն մի քանի օր է Ազգային ժողովը Սեյրան Օհանյանին կալանավորելու հարցը։Սկզբում անձեռնմխելիությունից զրկելն է, իսկ դրան կհաջորդի շինծու գործերի հարուցումը և կալանավորումը, դատական քաշքշուկները։
Սեյրան Օհանյանը մեղադրվում է զորամասի տարածքը սեփականաշնորհելու և վաճառելու մեջ։Ըստ իշխանության տարածած հայտարարության՝
Սեյրան Օհանյանն օգտագործել է պաշտոնական դիրքն ու Արմաշի զորանոցը և ճաշարանն անհամեմատ էժան գնով գնել։
Սեյրան Օհանյանը զորամասի տարածքը գնել է 4 մլն դրամով, գրավադրել՝ 18 մլն-ով։
Փաստորեն մահակը, միայն ընդդիմադիրների գլխին է, իսկ բազմաթիվ մարդասպաններ, քաղաքական հանցագործներ, կոռուպցիոներներ ազատ վխտում են Երևանի փողոցներում, քանի որ անցել են Փաշինյանի թրի տակով և հավատարմության երդում տվել։Նրանցից շատերը անարգել լքել են Հայաստանը, կամ ավելի բարձր պաշտոններ են զբաղեցնում։Այսինքն՝նույն կալանավորվածներն են, ով մեզ հետ չէ, մեզ դեմ է և պիտի արդարադատությունից չպլստա։

Share This