Վանուատու պետությունում սկսել է ժայթքել Արեւելյան Էպի ստորջրյա հրաբուխը
Վանուատու պետությունում սկսել է ժայթքել Արեւելյան Էպի ստորջրյա հրաբուխը։
Հրաբուխը ժայթքում եւ գոլորշի է արձակում նախօրեի առավոտվանից։ Ժամանակի ընթացքում հրաբխի ակտիվությունը աճել է մինչեւ պայթյուններ, որոնք ստորջրյա խառնարանից մինչեւ 100 կմ հեռավորությամբ մոխիր են արձակել։
Տեղի իշխանությունները խնդրել են մարդկանց հեռու մնալ առափնյա շրջաններից, քանի որ գրունտային ջրերի պայթյունները կարող են առաջացնել ոչ մեծ ալիքներ եւ ցունամիներ։
