ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ԳԵՏԸ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ԶՈՀՎԵԼ, ՄԵԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է

Անցած գիշեր Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը, մեկ մարդ մահացել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մեքենայում երեք մարդ է եղել։

Նրանցից երկուսը քաղաքացիական անձինք են, իսկ մեկը՝ զինծառայող։

Միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել կին զինծառայող Ֆ.Հուսեյնովան, իսկ վարորդը՝ 1981 թվականին ծնված Նուրլան Բաբաևը, մահացել է։

 

Share This