Ռոզա Գյունաշյանը տոնում է ծննդյան 100-ամյակը
Ռոզա Գյունաշյանը տոնում է ծննդյան 100-ամյակը
Բժշկուհի Ռոզա Գյունաշյանը երկար տարիներ աշխատել է Լենինականի ծննդատանը։ Ծննդյան օրվա առիթով նրան այցելել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, շնորհավորել տատիկին ծննդյան հոբելյանական օրվա առիթով, մաղթել նրան ամուր առողջություն և երկարակեցություն։
Համայնքի ղեկավարը զրուցել է Ռոզա տատի հետ անցած ճանապարհի, ապա նաև հետաքրքրվել երկարարկեցության գաղտնիքի մասին։ Բարությունն է, որ առաջինը հիշատակել է տատիկը, ապա թվարկել մի քանի այլ գործոններ։
Ռոզա Գյունաշյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Վարդգես Սամսոնյանին՝ աշխատանքային հագեցած առօրյայում ժամանակ գտնելու, անձամբ այցելելու և իր ծննդյան օրը շնորհավորելու համար, ինչին ի պատասխան՝ Վարդգես Սամսոնյանը նշել է.
-Անչափ կարևոր են մեզ համար նմանօրինակ այցերը, մենք պարտավոր ենք հարգելու և գնահատելու մեր մեծերին։
