Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկումը դժվարություններ է ստեղծում դաշնակիցների համար. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում պատասխանել է Հայաստանի տարածքում ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները չանցկացնելու որոշման մասին հարցին.

«Ուզում եմ հիշեցնել, որ անցյալ տարի Հայաստանի պաշտպանության նախարարությունը ռազմական կոնտինգենտ չի հատկացրել Ղազախստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։  Դա, իհարկե, որոշակի դժվարություններ է ստեղծում դաշնակիցների համար՝ ստիպելով նրանց վերագծել ռազմական գերատեսչությունների կողմից արդեն համաձայնեցված ծրագրերը», – ասել է Զախարովան։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )