Մարզպետարաններում կրճատումներ են լինելու՝ անխուսափելի կերպով

Այսօր հայտնի դարձավ, որ էականորեն կրճատվելու են մարզպետարանների հաստիքացուցակները։ Պաշտոնապես այդ գործընթացը կանվանվի որպես մարզպետարանների օպտիմալացում։ Սուրեն Պապիկյանը Գյումրիում հայտարարել է, որ Տարածքային կառավարման նոր օրենքի ընդունումից հետո, ըստ օրենքի պահանջի, երկու ամիս շուտ, ծանուցվելու են մարզպետարանների աշխատակիցները ծրագրի մասին եւ սկսվելու է նոր հաստիքացուցակների համալրումը։ Հատկապես համայնքների խոշորացումից հետո, ինքնին մարզպետարանների դերը կարելի է ասել բավական նվազում է։ Սակայն մյուս կողմից, պետությունն ունի սոցիալական լուրջ պարտավորություններ իր քաղաքացիների առաջ, եւ կրճատումները մարզաբնակների շրջանում բերելու է սոցիալական ֆոնի լարման։ «Շիրակ» ՀԸ-ն եւ համանուն ռադիոկայանը եւ էլի բազմաթիվ հիմնարկներ լուծարած պետության համար, սակայն էականը ոչ այնքան սոցիալական պարտավորություններն են, որքան այն, որ բյուջեն լինի պրոֆիցիտով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )