Աբովյանի համայնքապետարանում հյուրընկալել եմ ՄԱԿ-ի ԷԿՕՍՕԿ-ի հայաստանյան գրասենյակի նախագահ Համլետ Մինասյանին և Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ գնդապետ Գրիշա Սարգսյանին
Մեծ ոգևորությամբ և հպարտությամբ այսօր Աբովյանի համայնքապետարանում հյուրընկալել եմ ՄԱԿ-ի ԷԿՕՍՕԿ-ի հայաստանյան գրասենյակի նախագահ Համլետ Մինասյանին և Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ գնդապետ Գրիշա Սարգսյանին: Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու, մարդու իրավունքների պաշտպանությունը կարևորելու և այս գաղափարի զարգացմանը խթանելու համար Միացյալ ազգերի կազմակերպության կողմից արժանացել եմ մարդու իրավունքների պաշտպանի վկայականի ու շքանշանի:
ՄԱԿ-ի կողմից նման գնահատականի և վստահության արժանանալը ինձ համար մեծ պատիվ է. անչափ շնորհակալ եմ և վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր կոչում հնարավորինս ծառայեցնելու եմ ի շահ մեր հայրենիքի ու հայ ազգի:
