Գիտնականները հաստատել են մի շարք պատմական տեղեկությունների վավերականությունը

Գիտնականները հաստատել են մի շարք պատմական տեղեկությունների վավերականությունը

Թել-Ավիվի համալսարանի համալսարանի Հնագիտության ինստիտուտի, Հրեական համալսարանի Երկրի մասին գիտությունների ինստիտուտի մասնագետները հաստատել են Սուրբ Գրքում տեղ գտած մի շարք պատմությունների պատմական իսկությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences հանդեսում։ Հետազոտությունները հիմնված են թվագրման արխեոմագնիսական մեթոդի վրա։ Այս մեթոդը կիրառվում է գիտնականների կողմից այն հին քաղաքների ուսումնասիրության համար, որոնք վաղ պատմական ժամանակներում ոչնչացել են հրդեհների հետեւանքով։
Ինչպես հայտնի է, գեոմագնիսական դաշտը ձեւավորվում է 2900 կիլոմետր խորության մեջ, Երկիր մոլորակի արտաքին միջուկի հալված երկաթի շնորհիվ։ Այդ հալված երկաթը ունի քաոսային շարժում, որով պայմանավորված գեոմագնիսական դաշտերը փոխվում են։ Սակայն դրանց տեղակայման գծերը, որոշակի մի պահի եզակի են։ Դրանք ֆիքսվում են գրունտի մեջ, երբ ջերմանում են մինչեւ մի որոշակի մակարդակ։ Սրա հիման վրա, գիտնականները պեղածո արտեֆակտները կամ գրունտները ուսումնասիրում են մագնիսաչափի միջոցով, որը թույլ է տալիս վերականգնել մագնիսական գծի տեղակայումը այն պահին, երբ տեղի է ունեցել ջերմացումը։ Աշխարհի ռեգիոնների համար այդ կերպ ստեղծվում են տարբեր ժամանակաշրջաններին հատուկ մագնիսական գծեր, որպեսզի հնարավոր լինի ուղղել թվագրությունները։
Եւ այսպես, իսրայելացի գիտնականները հետազոտել են եւ վերականգնել Երկրի մագնիսական դաշտի ուղղությունն ու ինտենսիվությունը Իսրայելի 17 հնագիտական օբյեկտների այրմամբ ավերված քսան գրունտաշերտերում։ Ստացված հնագիտական տվյալների հիման վրա, գիտնականները կարողացել են ձեւավորել ժամանակագրական տեղեկատվություն եւ կապել են կոնկրետ ռազմական արշավների հետ, որոնք տեղի են ունեցել ընդդեմ Իսրայելական եւ Հուդայի թագավորությունների՝ ՔԾա 9-րդ դարում։
Օգտագործելով հնագիտական գտածոները եւ պատմական տեղեկությունները, վերցված հին գրվածքներից եւ Սուրբ Գրքի պատմումների,ց գիտնականները պարզել են, որ Դամասկոսի Արամեական թագավոր Ազայելը ավերել է Թել-Ռեքով, Թել-Զեյթ եւ Խորվաթ-Թեւեթ քաղաքները։ Սակայն ուսումնասիրություններով հերքվել է այն հայտնի պատմական տեսակետը, թե Ազայելը գրավել եւ ավերել է Թել-Բեթ-Շեան քաղաքը, որը գտնվում է Իսրայելի Հյուսիսային շրջանում։ Գեոմագնիսական տվյալները նաեւ ցույց են տվել, որ Նեգեւի անապատում գտնվող քաղաքները ոչնչացրել են հիդումենները, որոնք հանդիսանում են պատմական Քանանի հարավում գտնվող թագավորության բնակիչներ, օգտվելով Երուսաղեմի եւ Հուդայի թագավորության անկումից։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )