Ժողովուրդից առած ոգեշնչումը անսպառ է, իմաստուն մտքեր՝ Արամ Խաչատրյանից
[spacing size=””]
Ժողովուրդից առած ոգեշնչումը անսպառ է, իմաստուն մտքեր՝ Արամ Խաչատրյանից
• Վախեցիր ճակատագրից, եթե այն առատորեն փաղաքշանք է պարգևում
• Ամենամեծ համալսարանը ժողովուրդն է
• Իրեն զգալ ժողովորդի մի մասնիկը, սնվել նրա արվեստի անսպառ աղբյուրներից, լինել նրա կենսական շահերի արտահայտիչը — մի՞թե սա չէ ամեն մի իսկական արվեստագետի վեհ նպատակը
• Ժողովուրդից առած ոգեշնչումը անսպառ է
• Ես աթեիստ եմ, բայց ես հայ ժողովրդի զավակն եմ, ովքեր առաջինն են եղել, որ ընդունել են քրիստոնեություն, այսպիսով՝ Վատիկան այցելելը իմ պարտքն էր
Մեջբերումներն ըստ «Վիքիքաղվածքի»
