ԹԱԼԻՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԹԱԼԻՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ ԼԱԼԱ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻՆ
ԹԱԼԻՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԹԱԼԻՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ ԼԱԼԱ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻՆ
Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը պատվոգիր հանձնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույններ 2022» ծրագրի շրջանակներում «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն 2022» անվանակարգում իր «Be Safe» երկրաշարժի վարքականոնները բջջային հավելվածով լավագույն ուսուցչուհի ճանաչված, Թալինի ավագ դպրոցի ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Լալա Խուրշուդյանին։
Համայնքի ղեկավարը շնորհավորեց Լալա Խուրշուդյանին՝ նշելով, որ նրա հաղթանակը նաև համայնքի ձեռքբերումն է։
