Փաշինյանը <<ստոպ>> է տվել ամեն ինչ․ նա վախեցած է հնարավոր հեղինակազրկումից

Փաշինյանը «ստոպ» է տվել ամեն ինչ․ նա վախեցած է հնարավոր հեղինակազրկումից Ամուլսարի հարցում կարծես թե սկսել է որոշակիություն մտնել։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբերի չորսը կհայտարարի, թե կարիք կա արդյոք Ամուլսարի հետ կապված նոր հետազոտություն անցկացնելու։ Քննչական կոմիտեից էլ հայտարարություններ են հնչել, որոնցում միտք է դրվել շրջանառության մեջ, որ «ԷԼԱՐԴ»-ի մասնագետները դաշտային հետազոտություններ չեն անցկացրել եւ հետազոտություն արել են զուտ փաստաթղթավորված արձանագրումների վրա հիմնվելով։ Հասկանալի է, որ Փաշինյանը Ջերմուկ կատարած այցից հետո հասկացել է, որ իրադրությունը իր օգտին չէ եւ վարկանիշի կտրուկ անկումը կարող է բերել առհասարակ իշխանության կորստի պրոցեսների սկզբի։ Ամեն պարագայում, արձանագրենք, որ Ամուլսարում ոչ միայն ոսկի կա, այլ նաեւ 76-100 տոննա ուրան եւ թորիում, ինչը նշանակում է, որ այս հարցը արդեն ազգային անվտանգության հետ կապված հարց է։ Չափազանց ուշագրավ է նաեւ այն, ինչ հայտարարել է Արդարադատության պատանյակ նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի դժվար էլ հասնի ԱԺ։ Ասել է, թե Փաշինյանը խիստ վախեցած է հեղինակազրկումից ու «ստոպ» է տվել ամեն ինչ, հասկանալու համար, թե որ ուղղությամբ են փչելու աշխարհաքաղաքական քամիները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )