Իսպանիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիներին

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի F խմբում Իսպանիայի հավաքականը հյուրընկալվեց Ֆարերյան կղզիներին:
Լուիս Էնրիկեի ֆուտբոլիստները մրցակցին հաղթեցին խոշոր՝ 4-1 հաշվով: Իսպանացիների կազմում գոլով աչքի ընկան Սերխիո Ռամոսը, Խեսուս Նավասը, Գայան, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց տանտերերի ֆուտբոլիստ Գետսոնը:
Սա Իսպանիայի համար խմբում 3-րդ անընդմեջ հաղթանակն էր: Էնրիկեի թիմը 9 միավորով վստահաբար գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը:
