Արսեն Զախարյանի գործակալն արձագանքել է այն լուրերին, թե ֆուտբոլիստը հայկական անձնագիր է ստանալու «Չելսի» տեղափոխվելու համար
Դինամո»-ի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Պավել Անդրեևը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ մարզիկը հայկական անձնագիր է ստանալու՝ Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու համար, գրում է championat.com-ը։
«Ռուսական անձնագրի խնդիր երբևէ չի առաջացել որևէ ակումբի հետ բանակցություններում։ Ինչ վերաբերում է անձնագրին, ապա, ճիշտն ասած, այս թեմայով մենք նրա հետ չենք խոսել։ Ես գիտեմ, որ նրա ծնողները հայ են, և որքան գիտեմ, նա կարող է ստանալ հայկական անձնագիր։ Բայց եթե դա արվի, ապա ոչ նրա համար, որ Արսենի համար Եվրոպա մեկնելը ավելի հեշտ լինի: Կրկնում եմ՝ բանակցություններում երբեք անձնագրի հետ կապված խնդիրներ չեն եղել։ Ամեն դեպքում, իմ կարծիքով, ցանկացած երկրի, այդ թվում՝ Հայաստանի անձնագիր ստանալը գիտակցված արարք է, շատ կարևոր յուրաքանչյուրի կյանքում»,- ասել է Անդրեևը Chempionat-ի թղթակից Անդրեյ Պանկովին տված հարցազրույցում։
