Նորածին աղջկա որովայնի խոռոչից 8 սաղմ են հանել
Հնդկաստանում 21 օրական աղջկա որովայնի խոռոչից 8 սաղմ են հանել։ Բժիշկները հայտարարել են, որ սա սաղմերի ամենամեծ քանակն է, որը երբեւէ հեռացվել է նորածնից։
Մասնագետները պնդում են, որ նման դեպքեր, երբ սաղմերը ներթափանցվում են պտղի մեջ, չափազանց հազվադեպ են լինում։ Դրանց անվանում են մակաբուծային երկվորյակներ։
The Sun-ը հաղորդում է, որ աղջիկը ծնվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, Հնդկաստանում՝ մասնավոր հիվանդանոցում։ Դուրս գրվելուց հետո ծնողները նկատել են, որ նրա փորը շատ է փքված։ Բժիշկները համակարգչային տոմոգրաֆիա են իրականացրել եւ նորածնի որովայնի խոռոչում 8 չձեւավորված սաղմ են հայտնաբերել։

