Առողջական ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել ձեռքերին կապտուկների ի հայտ գալը
Բժիշկ Թոմի Միտչելի խոսքով՝ առանց ակնհայտ պատճառի ձեռքերին պարբերաբար կապտուկների ի հայտ գալը լուրջ պատճառ է շտապ բուժզննում անցնելու համար։
«Կապտուկները կարող են վկայել ամենատարբեր հիվանդությունների մասին՝ սկսած անվնասից մինչև շատ լուրջ, ինչպիսին է լեյկոզը», – ասել է Միտչելը Eat This․ Not That պորտալի հետ զրույցում։
Բացի այդ, ձեռքերին անսպասելի ի հատ եկած հեմատոմաները կարող են հուշել թրոմբոցիտների գործառույթների խանգարման կամ արյան մակարդելիության հետ կապված այլ վիճակների մասին, հավելել է մասնագետը։
